HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԱԺ լրատվության ծառայության հաղորդմամբ` բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:

Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաեւ Հայոց ցեղասպանության  թանգարան ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են ցեղասպանություններ եւ պետք է պայքարել ատելության, այլատյացության եւ խտրականության դեմ: «Դրանք հանգեցնում են հանցագործությունների եւ դեմ են մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter