
Խորհրդարանը քվորում չունի. «Իմ քայլի» պատգամավորները բացակա են
Խորհրդարանում մեկնարկել է արտահերթ նիստը, գրանցվել է 44 պատգամավոր: Նիստը սկսելու համար, սակայն, չկա պատգամավորների անհրաժեշտ քանակ:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ պատգամավորները կարող են գալ և գրանցվել չորս ժամվա ընթացքում: Տեղեկացնենք, որ բացակայողները մեծ մասամբ «Իմ քայլը» խմբակցությունից են, նրանց մի մասն այսօր մեկնելու է Արցախ:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ նիստն իրավազոր է, եթե գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել