HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորի կողմից կաշառք ստանալու գործի շրջանակներում փաստաբան Վահագն Դանիելյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Փաստաբանի միջոցով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործի շրջանակներում փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ չհայտնելով փաստաբանի անունը:

Թեև ՀՔԾ-ն պաշտոնապես չի հայտնում  նրա ունունը, արդեն իսկ հայտնի է, որ դատավորի գործով անցնող փաստաբանը Վահագն Դանիելյանն է: Այս հանգամանքն իր հարցազրույցներում հաստատել է նաև դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը: Նշենք, որ Դանիելյանի գրասենյակը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի շրջակայքում: Եղվարդի նստավայրում է աշխատել նաև դատավոր Հեբոյանը:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ` Դանիելյանը առ այսօր չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանը  ձերբակալվել է մարտի 27-ին, ապա կալանավորվել: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ և 3-րդ կետերով՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը:

Նրան վերագրվող կաշառքի չափը 2500 ԱՄՆ դոլար է: Ըստ ԱԱԾ-ի կտարածած հաղորդագրության՝ կաշառքի գումարը կաշառք տվողի կողմից հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել է վերջինիս մոտ:

Լուսանկարում՝ ձախից՝  Վահագն Դանիելյանը, աջից՝ Գագիկ Հեբոյանը

 

 

Մեկնաբանություններ (1)

Հակոբ
Հարգելի Հետք, Դուք ինչ բարոյական իրավունք ունեք , որ հրապարակում եք մարդկանց նկարները, խախտելով անձնական տվյալների պահպանման գաղտիության սկզբունքը, տեղյակ չպահելով Գագիկ Հեբոյանին և Վահագն Դանիելյանին: Ես Ձեր խմբագրության մասին բավականին մեծ կարծիք ուներ, բայց սրանով կարծիքս փոխեցի , հավասարվեցիք ամենաէժանագին լրատվամիջոցներին: Հաշվի առեք այն հանգամանքը, որ նշված անձիք կամ նույն կարգավիճակում գտնվող ցանկացած ոք, որոնց մեղքը դատարանի վճռով հաստատված չի, դուք և Ձեր նմանատիպ այլ խմբագրականներ բարոյական և իրավական հիմք չունեք, կարդացեք օրենքը և հասկացեք: Ուղակի ամոթ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter