Հայկ Գևորգյանն ազատ արձակվեց
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Սեփոյանը քիչ առաջ որոշում է կայացրել փոխել լրագրողի նկատմամբ խափանման միջոցը և նրան ազատել կալանքից:
Հիշեցնենք, որ այսօր լրանում էր Հայկ Գևորգյանի՝ անազատության մեջ լինելու 72 ժամը:
Լրագրողը հետախուզման մեջ է եղել հունվարի 23-ից և կալանավորվել փետրվարի 3-ին: Նրան ոստիկանությունը մեղադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասը (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244 հոդվածը (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) խախտելու մեջ:
Մինչդեռ «Հայկական ժամանակը» պնդում է, որ մեղադրանքը շինծու է, իսկ լրագրողի կալանավորումը հրահանգել է անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ում դուր չեն եկել Հայկի հրապարակումները:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել