HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը և Հայաստանի ՄԻ պաշտպանը Ժնևում քննարկել են համագործակցության հարցեր

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։

ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ` Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները։ Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքը և մի շարք այլ հարցեր:

Արման Թաթոյանը նշել է, որ ներկայում իր գործունեության ակտիվ ուղղությունն է երկրի իրավապաշտպան համակարգի կատարելագործումը և խթանումը, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության և վերապատրաստումների միջոցով: Այս աշխատանքների առաջնահերթ նպատակներից է կարծրատիպերի վերացումը, որոնք խոչընդոտում են հաճախ բարեփոխումների իրականացումը: Կարևոր է նաև համագործակցությունը պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, այդ թվում՝ խոշտանգումների կանխարգելման, կանաց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում: Արման Թաթոյանը նշել է ակտիվ համագործակցություն է հաստատված նաև գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ՝ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել հետագա համագործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter