
Լույս է տեսել «Ֆրանս-աֆրիկյան պիեսներ» հայերեն ժողովածուն
Երեկ` ապրիլի 2-ին, «Միրզոյան» գրադարանում տեղի ունեցավ ծագումով աֆրիկացի ժամանակակից ֆրանսագիր դրամատուրգների «Ֆրանս-աֆրիկյան պիեսներ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին նաեւ հեղինակներից մի քանիսը։
Ժողովածուում ներառված է հինգ պիես, այդ թվում՝ «Ծովանցում» (հեղինակներ՝ Էրվե Վեգբոմ, Բրիս Բոնու, Բեռնար Ռնու, թարգմանությունը՝ Գրիգոր Ջանիկյանի), «Նեմա» (հեղինակ՝ Քոֆի Քվայուլե, թարգմանությունը՝ Զարուհի Գրիգորյանի), «Փոշին» (հեղինակ՝ Պենդա Դիուֆ, թարգմանությունը՝ Թեոֆանա Վարդանյանի), «Քրտնատապ» (հեղինակ՝ Ակիմ Բա, թարգմանությունը՝ Գրիգոր Ջանիկյանի), «Պատմության դատաստանը» (հեղինակ՝ Բարրի Մումինի, թարգմանությունը՝ Գրիգոր Ջանիկյանի)։
Գործերի հեղինակները Հայաստան են ժամանել «Ավանսեն»-ի նախաձեռնած «Ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ, երրորդ թատերաշրջան․ Ֆրանկոֆոն աֆրիկյան թատրոն» փառատոնին եւ գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով։
Հ․Գ․ Պիեսների ժողովածուն հրատարակել է «Անկյունաքար» հրատարակչությունը։ Խմբագիրներ՝ Լ․ Աբգարյան, Գ․ Ջանիկյան։ Կազմի ձեւավորման համար օգտագործվել է աֆրիկյան նախշ՝ ստեղծված Omelapics/Freepik-ի կողմից։
Մեկնաբանել