HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ավտոմեքենաների ներմուծումն առաջին եռամսյակում մոտ 60%-ով աճել է

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 22 426 հատ ավտոմեքենա։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ)՝ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 8 371-ով կամ 59.6 %-ով։

Մեկ ավտոմեքենայի միջին գանձումը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է շուրջ 432 հազար դրամ։ Վերջին տարիներին մեկ ավտոմեքենայի միջին գանձումը աստիճանաբար կրճատվել է:

2018 թվականին Հայաստան է ներմուծվել 67 255 հատ ավտոմեքենա։ Ինչպես ցույց են տալիս Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալները, 2017 թվականի համեմատ՝ ավտոմեքենաների ներմուծումն աճել է 27 973 հատով կամ 71.2 %-ով։

Հայաստանն ավտոմեքենաներ է ներմուծում հիմնականում Գերմանիայից, Ճապոնիայից, Կորեայից, Վրաստանից, ԱՄՆ-ից և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter