HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ նրա պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ սկսեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը:

Նշենք, որ Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է մարտ ամսին: Մինչ այս Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքները մակագրվում էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին, և առաջին անգամ է, որ բողոքը պետք է քննի այլ դատավոր:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, քննվում է նաև Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Գրավի գործով մեկ դատական նիստ է նշանակվել, որը հետաձգվել է դատավորի՝ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելու պատճառով: Պաշտպանների խոսքով, առ այսօր նիստ չի նշանակվել:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրա, ինչպես նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter