HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սարի թաղում բռնության ենթարկված լրագրողների գործի կասեցման դեմ բողոքը մերժվել է

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու եւ դրան հաջորդած իրադարձությունների ընթացքում բռնության ենթարկված լրագրողների գործի կասեցման դեմ բողոքը մերժվել է։ Այսպիսի որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փաստաբան Կարեն Տոնոյանը։ Փաստաբան Կարեն Տոնոյանը գործի ընթացքում ներկայացնում է տուժած լրագրողներ Մարիամ Գրիգորյանի և Գևորգ Ղազարյանի շահերը։ Փաստաբանը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան։

Ըստ փաստաբանի՝ նախաքննական մարմինը թերի քննություն է կատարել, ինչի հետեւանքով էլ գործը կասեցվել է։

Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ենթադրաբար տուժել են 99 քաղաքացիներ, որոնցից 23-ը՝ լրագրողներ, 19-ը ճանաչվել են տուժող:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter