HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը»,- ասում է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեց: Պատճառն այն է, որ գործում ներգրավվել է նոր դատախազ, որը նյութերին ծանոթանալու համար ժամանակ է խնդրել:

Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: Վերջինս նշեց, որ գործի նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ, որով կհաստատվի, որ Արցախի պաշտպանության բանակը կամ ՀՀ պաշտպանության նախարարությունը Գրիգորյանի վստահությանն են հանձնել այն իրերը, որոնք հայտնաբերվել են նրան պատկանող տարածքներում: Հարցին՝ ինչպե՞ս են զինվորի բաժին գրությամբ սնունդը, մեքենաները, հագուստը և այլ պարագաներ հայտնվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, պաշտպանը պատասխանեց, թե կարող է առաջ քաշել մի քանի վարկած, և դրանցից մեկն այն է, որ դրանք երրորդ անձի կողմից բերվել են այդ տարածքներ:

Մկրտչյանը նշեց, թե իր մոտ տպավորություն է, որ լրագրողները փորձում են Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել Մանվել Գրիգորյանի գործով նախաքննական ու դատաքննական պրոցեսների մեջ, մինչդեռ ԱԱԾ-ն պարզապես գործի սկզբնական փուլում կատարել է իր աշխատանքը, իսկ թե Գրիգորյանին վերագրվող մեղադրանքը հետագայում ինչ հանգուցալուծում կունենա, կորոշի դատարանը:

«ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրա, ինչպես նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter