HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չհայտարարված այց «Արմավիր», «Կոշ» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

Մարդու իրավունքների պաշտպանիի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա ապրիլի 4-ին և 5-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Կոշ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 1 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2019 թվականի ապրիլի 3-ից հացադուլ հայտարարած անձը հայտնել է, որ հացադուլը պայմանավորված է իր նկատմամբ կայացված դատավճռով: Ազատությունից զրկված անձին պարզաբանվել են ՄԻՊ լիազորությունները և դատավճիռը բողոքարկելու կարգը, ինչպես նաև հացադուլի բացասական հետևանքներն իր առողջական վիճակի վրա: Վերջինս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունների կապակցությամբ որևէ բողոք չի ներկայացրել: Արձանագրվել է, որ բժշկական փաստաթղթերում առկա են եղել նրա առողջական վիճակի վերաբերյալ ամենօրյա նշումներ :

Մյուս անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը, ցուցաբերվող բժշկական օգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, պատժի կրումը շարունակելու նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխվելուն, քրեական գործով տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների  նկատմամբ կիրառված արգելքի, ինչպես նաև քրեական վարույթի շրջանակներում  կալանավորված անձին այլ երկիր արտահանձնելուն:

Հարցերի մի մասի վերաբերյալ Պաշտպանին հասցեագրվել են գրավոր բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ, որոնց մի մասը տեղում լուծվել են:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման ......բարձրաձայնված հարցերի․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter