
Սասուն Միքայելյանն ընտրվել է ԵԿՄ նախագահ
Պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր կայացած Երկրապահ կամավորականների միության 12-րդ համագումարում միաձայն ընտրվել է ԵԿՄ նախագահ:
Երկրապահ կամավորականների միությունը հիմնադրել է Վազգեն Սարգսյանը 1993 թվականի հուլիսին։ Հիմնադրման օրվանից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ԵԿՄ նախագահ է եղել Վազգեն Սարգսյանը։
Նրա սպանությունից հետո նախագահ է ընտրվել Մանվել Գրիգորյանը։ Վերջինս կառույցը ղեկավարել է մինչև 2018 թվականի հունիսի 24-ը։
Հիշեցնենք 2018 թ․-ի հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվերակությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:
Մ․ Գրիգորյանի ձերբակալությունից հետո վարչության արտահերթ նիստը դադարեցրե էր Մանվել Գրիգորյանի լիազորությունները։
ԵԿՄ այսօր կայացած համագումարին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Վարչապետը հանդես է եկել ելույթով։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել