HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, քիչ առաջ բավարարեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի օրակարգում քննարկել է ԱԺ պատգամավոր Մ. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու գլխավոր դատախազի միջնորդությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ երկու միջնորդություններին էլ խորհրդարանը տվել է իր համաձայնությունը:

Հիմք ընդունելով ԱԺ կայացված որոշումները՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Դատարանը մի քանի ժամ շարունակ քննում էր Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Կալանքի միջնորդության քննությունից հետո Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս տարվեց դատարանից: Նշենք, որ նրան տարան ոչ թե կալանավորներին տեղափոխող ուղեկցող գումարտակի, այլ ԱԱԾ մեքենայով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter