HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի

ԱԺ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Մասնակիցները բողոքում են ընդդեմ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Մարդու իրավունքների հանձնաժողովը, օմբուդսմենի գրասենյակը և ՄԱԿ-ը  խորհրդարանական լսումներ էին կազմակերպել՝ օրակարգային երեք հարցերով՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ և երեխաների խնդիրները մանկատներում և այլ հաստատություններում թեմաներով։ Սակայն լսումների ժամանակ ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ-ի նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ Լսումները ղեկավարող ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցողին կոշտ պատասխան տվեց՝ նշելով, որ նրա բարձրաձայնած հարցը օրակարգային չէ։ 

Այսօր ակցիային մասնակցող քաղաքացիների հետ հանդիպեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով հայտարարեց, որ տեղի ունեցածը ԱԺ-ի նիստի ժամանակ չի եղել, այլ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին։

Ըստ նրա՝ նրանք, ովքեր ներկայացել են, եկել են հատուկ հրավերներով։ «Մեղադրել որեւէ քաղաքական ուժի, նույնիսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ինչ-որ բանի համար, պետք չէ»,-նշեց Ա. Սիմոնյանը, հավելելով, որ հրավիրված հանձնաժողովը ՀԿ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրացրած հարցերը լսելու համար է եղել. «Հանձանժողովը այդ մարդկանց լսելու համար է եղել։ Տեղի ունեցածը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, ԱԺ-ի դիրքորոշում չէ, ՀՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշում չէ»,- խոսքը եզրափակեց Սիմոնյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունից միայն երկու պատգամավորներ են ներկա եղել եւ առանձնահատուկ հրավեր չի եղել խմբակցության կողմից։ Իսկ իրավունքների օրենսդրական կարգավորումների վերաբերյալ նշեց, որ այսօրվա Հայաստանում ամեն ինչ կարելի է քննարկել։

Մեկնաբանություններ (1)

Scoob
All trans (LGBTQXYZ or whatever) people need to respect the culture and values of Armenian people. They are free to have their mental illness validated and practice bodily mutilation somewhere else.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter