Վարշամի և Կազբեգի միջև արդեն 13 տարվա ընկերություն է ձևավորվել
Կազբեգը հաճախ է պարգևատրվում շոկոլադով, քանի որ նրա շնորհիվ է ջեռուցվում Վարդերեսյանների տունը:
Վարշամ Վարդերեսյանն Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղից է։ Նա գյուղի քչաթիվ տղամարդկանցից է, որ չի մեկնում արտագնա աշխատանքի։ Վարշամը գյուղի հովիվներից է, իսկ ազատ օրերին ցախ է հավաքում տունը տաքացնելու համար։ Կազբեգը շատ է օգնում Վարշամին նախիրը սարեր տանելիս և ցախ հավաքելիս։
Վարշամի և Կազբեգի միջև արդեն 13 տարվա ընկերություն է ձևավորվել։ Մի անգամ Կազբեգին գողացել են, Վարշամն օրեր շարունակ փնտրելուց հետո գտել է ձիուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել