HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

19-ամյա Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում 19-ամյա հայ ըմբիշը 17:11 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող 27-ամյա ըմբիշ Բեկա Լոմտաձեին:

Վճռորոշ գոտեմարտի սկզբում Արսեն Հարությունյանը 0:8 հաշվով զիջում էր մրցակցին, սակայն ցուցաբերած կամային բարձր հատկանիշների շնորհիվ հայ մարզիկին հաջողվեց կրճատել միավորների տարբերությունը և արդյունքում 17:11 հաշվով հաղթանակ տանել:

Արսեն Հարությունյանը եզրափակիչ տանող ճանապարհն անցավ առանց լուրջ խոչընդոտների: Որակավորման փուլում նա 14-8 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 5:2 հաշվով առավելության հասավ թուրք ըմբիշ Ռեջեփ Թոփալի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգիրը Արսեն Հարությունյանը վիճարկեց Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխլոպկովի հետ և հաղթեց 10:4 հաշվով: 

Այս քաշային կարգում բրոնզե մեդալներ նվաճեցին շվեյցարացի Ռենդի Ադրիան Վոկը և թուրք Ռեջեփ Թոփալը:

2018 թվականի օգոստոսին Հռոմում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արսեն Հարությունյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը՝ այդ ժամանակ հանդես գալով 57 կգ քաշային կարգում, իսկ այժմ իրեն հավասարը չունեցավ նաև Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Հավելենք, որ Հայաստանը ներկայացնող ազատ ոճային մյուս ըմբիշներին Բուխարեստում չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել:

Լուսանկարը՝ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter