HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը պարտավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել «Լիդիան»-ի ազատ մուտքն Ամուլսարի տարածք

«Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը  Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք:
 
2018 թ. սեպտեմբերի 20-ին «Լիդիանը» հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել Ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել են Ընկերության մուտքը դեպի Ամուլսար: Ընկերությունը բողոքել էր ոստիկանության կայացրած որոշման դեմ, որով ոստիկանությունը հիմնավոր չէր համարել ցուցարարների, նրանց մեքենաների, վրանների և տնակների հեռացման և դեպի Ամուլսարի տարածք «Լիդիան»-ի ազատ մուտքն ապահովելու՝ «Լիդիան»-ի պահանջը:
 
Ապրիլի 10-ին դատարանը որոշում է կայացրել հոգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ բավարարելով ընկերության բողոքը:
 
Դատարանն արձանագրել է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության։ Ոստիկանությանը հանձնարարվել է հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը ընկերության տարածքից: Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ որոշման չբողոքարկման դեպքում: Մինչ օրս Ամուլսարի շրջափակումը չի վերացվել, ցուցարարները չեն հեռացվել: «Լիդիանն» ակնկալում է ոստիկանության կողմից դատարանի որոշման շուտափույթ կատարում:
 
«Լիդիան»-ի նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն այս առիթով ասել է. « «Լիդիան»-ի Ամուլսարի ծրագիրն ապօրինի շրջափակման մեջ է անցյալ տարվա հունիսի 22-ից: Մենք հարգում ենք մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը, այդուհանդերձ վստահ ենք, որ այս իրավունքը չպետք է իրացվի ապօրինի ճանապարհով և այլոց՝ տվյալ դեպքում «Լիդիան»-ի բաժնետերերի, վարկատուների, աշխատակիցների, համայնքի բնակիչների և այլ կողմերի իրավունքների հաշվին: 2018 թ. հուլիսից «Լիդիանը» մի շարք իրավական գործընթացներ է նախաձեռնել՝ ընկերության իրավունքները պաշտպանելու նպատակով: Հույս ունենք, որ դատարանի այս երկար սպասված որոշումը կդառնա կարևոր շրջադարձ այն ապօրինության ու խտրականության վերացման ուղղությամբ, որին «Լիդիան»ճը ենթարկվում է 2018 թ. հունիսից: Մենք ակնկալում ենք, որ ոստիկանությունը շուտափույթ  կկատարի դատարանի որոշումը»:
 
«Լիդիանը» իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում: Մինչ Հայաստանի իշխանությունները չեն կատարել Վարչական դատարանի որոշումը և չեն հեռացրել ներխուժած անձանց Ամուլսարի տարածքից, Հայաստանը կշարունակի այդ մասով հակասության մեջ լինել Հայաստանի և Միջազգային իրավունքի շրջանակներում իր պարտավորությունների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter