HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենգավիթի բնակիչները ցանկանում են գնել իրենց մշակած հողերը. դիմել են պատգամավորին

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի 13-րդ փողոցի բնակիչների խնդրանքով նրանց հետ այսօր հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Քաղաքացիները հանդիպման ժամանակ պատմեցին, որ 13-րդ փողոցին հարող հողատարածքները մինչև 2004 թվականը իրենց էր տրամադրված վարձակալական հիմունքներով: Հողակտորները հարում են 13-րդ փողոցին, Շիրակի փողոցին և Արշակունյաց պողոտային: Եռանկյունաձև հողակտորի ընդհանուր մակերեսը մոտ 30 հա է, որը մի քանի տասնյակ բնակիչ տարիներ շարունակ մշակել են: 2004 թ-ից հետո Երևան համայնքին պատկանող հողակտորների համար այլևս վարձակալության պայմանագրեր չեն կնքվել, սակայն մարդիկ վճարել են ջրի վարձը և ոռոգել իրենց կողմից հիմնված այգիները: Նրանցից ոմանք բոլորովին վերջերս տեղեկացել են, որ հողակտորներից մի քանիսը տարիներ առաջ վաճառվել են և անհանտների սեփականություն են դարձել: Բնակիչներն անհանգստացած են, որ մյուս հողակտորները նույն ճակատագրին կարժանանան: Նրանք պատգամավորին խնդրում էին, որ հնարավորության դեպքում հենց իրենք գնեն, քանի որ տարիներ շարունակ մշակել են, ծառեր են տնկել և այլն:

ԱԺ պատգամավորը քաղաքացիներին լսելուց հետո ասաց, որ երկուշաբթի օրը գրավոր կդիմի Երևանի քաղաքապետին առաջին հերթին հասկանալու համար, թե այդ հողակտորներից քանիսն են այսօր պատկանում Երևան համայնքին, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ ճակատագրի կարժանանան հողակտորները: Դրանից հետո կանդրադառնան քաղաքացիների պահանջին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter