HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է կառավարության կառուցվածքի նախագիծը

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած՝ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու և հարակից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ում խոսքով՝ օպտիմալացման հիմնական նպատակն է ունենալ ֆունկցիոնալ իմաստով կառավարության առավել օպտիմալ կառուցվածք, ինչը հնարավորություն կտա ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը։ Զեյնալյանը հիշեցրեց, որ առաջարկում են կրճատել նախարարությունների թիվը՝ այն դարձնելով 12, ինչպես նաև կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Առաջարկվում է միաձուլել մշակույթի, սպորտի և երիտասարդության և կրթության ու գիտության նախարարությունները՝ ստեղծելով կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, որն էլ իրականացնելու է բոլոր լիազորությունները։

Առաջարկվում է միաձուլել գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ ստեղծելով էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարի խոսքով՝ երկու նախարարության ֆունցիաները շատ դեպքերում համադրելի են և փոխլրացնող.

«Հետևաբար առավել նպատակահարմար կլինի, որ մեկ կառույցում իրականացնեն գործունեությունը»,- ասաց Զեյնալյանը։

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է միաձուլել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի կազմում կլինի նաև տրասնպորտի և ավոտճանապարհների ոլորտին առնչվող լիազորությունները։ Տրանսպորտի նախարարությունն էլ իր հերթին առաջարկվում է վերանվանել բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որին ավելացվելու է նաև թվայնացման և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ։ Արտակ Զեյնալյանը հիշեցրեց նաև, որ սփյուռքի նախարարությունն առաջարկվում է միավորել վարչապետի աշխատակազմին։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե այս օպտիմալացումների հետևանքով քա՞նի աշխատատեղ է կրճատվելու, նախարարն արձագանքեց, որ այս պահին թիվը հստակ չի կարող ասել։

«Մի քանի տասնյակ քաղաքական ու հայեցողական պաշտոններ են կրճատվելու՝ նախարարների տեղակալներ, նրանց խորհրդականներ, օգնականներ, այս պահի դրությամբ հստակ թիվ չեմ կարող ասել»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ կրճատվելու են նաև կրկնվող ստորաբաժանումների ղեկավարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter