HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրի հասցեն

ԴԱՀԿ նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրի հասցեն: Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար և նրա նկատմամբ հայտարարել հետախուզում, իսկ դատարանը ժամեր անց բավարարել էր նրան կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը:

Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ գրված է.

«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։

Մասնավորապես, հայտարարվում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։

Իհարկե՛ հայտնի է։

Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։

Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը։

Կոչ ենք անում պատկան մարմիններին անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է»։

Մեկնաբանություններ (1)

Հարկադիրի մարդ
Էս լրիվ իրեն կասմանավտի կամ կարդինալի տեղ է դրել. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարում է... Չէ մի՝ Միհրան Պողոսյանի Առաջնորդարանը... Այ քո գեներալ ցավը տանեմ, բա որ գրասենյակդ փակվի կամ լույսերը անջատվեն, դու ինչ ես լինելու? Կամ գրասենյակդ գող մտնի, կանալիզացիան տրաքի... բա դա քեզ սազում է? լեզուդ կուլ ես տվել, թե լավ վախեցած ես, գրասեnյակիդ ես խոսացնում, բա եղավ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter