HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մանե Թանդիլյան. «ՊԵԿ նախագահը հինգ տեղակալ ունի, սա՞ է օպտիմալացումը»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ յուրաքանչյուր հիմնավորում սպասելի էր լսել, սակայն ոչ` ինտուիցիայի մասին:

«Այսինքն` որևէ հաշվարկ չէ, այլ ինտուիցիա, զարմանալի է սա, ՊԵԿ մի ամբողջ համակարգ շարունակել թողնել այդ ձևով գործել, դա ինտուիցիա է։ Գագիկ Խաչատրյանը, երբ 2008-ին նշանակվեց ՊԵԿ նախագահ, ապա 2014-ին` նախարար, ՊԵԿ-ը օժիտի տեսքով գնաց ֆինանսների նախարարություն, հետո, երբ նախարարը դադարեց աշխատել, ՊԵԿ-ը տարանջատվեց»,- ասաց պատգամավորը։

Նա հիշեցրեց՝ ՊԵԿ նախագահը հինգ տեղակալ ունի, սա այն դեպքում, երբ փոփոխության արդյունքում առաջարկվում է երկու փոխվարչապետ։

«Չկա նման նախարարություն, ենթադրում եմ, արդյոք սա՞ է այն օպտիմալացումը, որի մասին անընդհատ շեշտվում է, որ ասում ենք տեղակալ, հասկանում ենք չէ, որ գործավար, խորհրդական, մի ամբողջ փաթեթ ծառայողական մեքենաների, սա՞ է ինտուիցիան, որով առաջնորդվել եք կառուցվածքը գծելիս։ Իսկ մենք ասում ենք` ՊԵԿ-ը բերեք ֆինանսների նախարարություն, որպեսզի կարողանանք հավաքագրման մասով հասցեական, առարկայական թափանցիկություն ապահովել»,- ասաց Մանե Թանդիլյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ նման փոփոխություններով ՊԵԿ-ը դուրս է մնում խորհրդարանական վերահսկողությունից։

«Մենք ասում ենք, որ կամավորության սկզբունքով հարկային համակարգի ներդրում, մենք ենթադրում ենք՝ այնպիսի վարչարարություն պետք է իրականացնենք, որով ՊԵԿ-ը չի լինելու մահակ՝ տնտեսվարող սուբյեկտների և գործատուների գլխին, այլ կամարտահայտության սկզբունքով պետք է ներկայանա մեր հանրությանը»,- ասաց Թանդիլյանը։

Թանդիլյանը հիշեցրեց, որ Հայաստանը քրիստոնեությունն առաջինը պաշտոնապես ընդունած երկիրն է, սակայն այդ մասին միայն մենք գիտենք։

«Արդյոք մի քանի նման ծանր ոլորտներ միավորելով իրար` խնդիր չենք դարձնում է´լ ավելի մեծ, որը նշանակում է է´լ ավելի չլուծվող, ինձ համար որևէ բացատրություն չունի այն կառուցվածքը, որ բերել եք, որովհետև ինտուիցիան կարող է և չարդարացվել»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter