HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գորգիսյանը՝ Փաշինյանին. «Հանե´ք Սերժ Սարգսյանի կոստյումը, այն ձեզ չի սազում»

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկումները «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի մոտ դեժավյու առաջացրին։

«Ուղիղ մեկ տարի առաջ էր, երբ այս նույն ամբիոնից Դավիթ Հարությունյանն էր ասում՝ դե մենք մեծամասնություն ենք, կառավարությունը գիտի` ինչ է անում, դուք գործ չունեք, հիմա նույն բառերն ասում է Արտակ Զեյնալյանը, հետո կրկնում է մեր գործընկեր Վահագն Հովակիմյանը։ Հարգելի գործընկերներ, միակ ընտրված մարմինը ԱԺ-ն է, և որոշողը խորհրդարանն է, դրա համար եք եկել այստեղ՝ ներկայացնելու նախագիծը, և եթե խմբակցություններն առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն, ապա, պարո´ն Զեյնալյան, չի կարելի ասել՝ չենք ուզում քննարկել ձեր առաջարկները, դուք պարտավոր եք կետ առ կետ քննարկել ու հիմնավորել, թե որ կետին ինչի եք դեմ, ինչը չի եղել»,- ասաց Գորգիսյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ հիմնական բաղադրիչը՝ կարիքների և ազդեցության գնահատականը, բացակայում է։

«Այդ տեղեկությունները ստանալու համար մենք ստիպված հարցապնդում ենք արել, էսօր դրանով փորձելու ենք ստանալ էն հարցերի պատասխանները, որոնք պետք է լինեին նախագծի հիմքում»,- ասաց Գորգիսյանը։

Պատգամավոը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իրենց հետ համատեղ քննադատում էր այն, որ կառավարության կառուցվածքում կան մարմիններ, որոնք դուրս են խորհրդարանական վերահսկողությունից։

«Ուժայինները թողնենք մի կողմ, մի հատ էլ սփյուռքի նախարարությունը հանվում է, տարվում վարչապետի աշխատակազմ՝ կրկին խորհրդարանական վերահսկողությունից դուրս»,- ասաց նա։

Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ նաև միաձուլվող կրթության ու գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության խնդրին:

«Կրթության ոլորտում մենք ունենք ահռելի խնդիրներ, բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տալիս, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է 3 աշակերտ, արդեն կրթական ոլորտում նման կարգի խնդիրներ ունենք, էնքան են արժեզրկվել ուսուցիչները, որովհետև նախարարը նրանց անվանում է ընտրակեղծարար, տնօրենը ծնող է կանչում, ծնողը տնօրենի սենյակից զանգում է նախարարին, նախարարը փոխանակ պարզելու` ինչն է խնդիրը, սկսում է մուննաթ գալ տնօրենի վրա»,- ասաց նա։

Ելույթի վերջում Գորգիսյանը խոսք հղեց վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով հանել Սերժ Սարգսյանի հագով կարված «կոստյումը»։

«Շատ եմ խնդրում` հանեք այդ կոստումը, այն ոչ միայն ձեզ չի սազում, այլև ձեր թիմակիցները հարցին պատասխանելիս հղում են անում ձեզ, ասում են` մենք չգիտենք, պարոն Փաշինյանին հարցեր տվեք, սա էլ է վատ հիշողություններ ու դեժավյու»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter