HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանական Arc Publications հրատարակչատունը հետաքրքրված է հայկական գրականության թարգմանությամբ եւ հրատարակմամբ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին:

Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով:

Հրատարակչատան ներկայացուցիչները նշել են, որ մեծապես տպավորված են Հայաստանով, հայկական մշակութային և գրական ժառանգությամբ:

Անդրադառնալով Arc Publications-ի կողմից Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի երկլեզու՝ հայերեն և անգլերեն տարբերակի լույս ընծայմանը՝ նրանք նշել են, որ դա կարևոր քայլ է լինելու Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը ողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:  

Մեկնաբանություններ (1)

Taline Voskeritchian
Which "Armenian literature," that of Armenia or the diaspora? If the latter is to be included in this sprawling definition, then who will decide which writers and what works, diaspora scholars and translators or their counterparts in Armenia? And for what purpose? "Promotion of Armenian history, including the Genocide" is a sure way to instrumentalize literature and, most probably, result is some shaky editorial criteria.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter