HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանը բեկանեց Հասմիկ Սարգսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի վերաբերյալ և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրեց վերացնել նրա իրավունքների խախտումները:

Սարգսյանի պաշտպանները վիճարկում էին նրա նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների և քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ իրենց բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտը:

Նշենք, որ Հասմիկ Սարգսյանն իր նկատմամբ ապօրինությունների մասին բարձրաձայնել է այդ գործողություններից շուրջ 9 ամիս անց, այն ժամանակ, երբ արդեն մեղավոր էր ճանաչվել իրեն վերագրվող գողության գործի շրջանակներում:

Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 10 000 դրամի գողության համար: Ոստիկանների և քննիչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում տալիս Սարգսյանն ասել և այժմ էլ պնդում է, որ ոչ թե 10000, այլ 4000 դրամ է գողացել: Ըստ Սարգսյանի՝ 10 000 դրամի գողության վերաբերյալ ցուցմունք է տվել ոստիկանության Սիսիանի բաժնում իր նկատմամբ հնչեցված սպառնալիքների ներքո:

Նշենք, որ եթե Հասմիկ Սարգսյանին վերագրվող գողոնի չափը 4000 դրամ լիներ, ապա վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել, քանի որ նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ և ավելի է:

Օրեր առաջ գողության գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել ու Սարգսյանին դատապարտել 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման:

Վերաքննիչ դատարանում քննված գործի և առաջին ատյանի դատարանի որոշման մանրամասները կներկայացնենք քիչ ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter