HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը դատապարտյալների պայմանների բարելավման նախագծերի փաթեթ է ներկայացրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած Քրեակատարողական օրենսգրքում և հարակից ներկայացված նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու հարցը։ Նախագծերի հիմնական զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը ներկայացրեց առաջարկվող հիմնական փոփոխությունները։

«Այս նախագծով վեր են հանվել խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից պարբերաբար և ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված խնդիրները, ինչպես նաև ՄԻՊ-ի զեկույցներում կատարված դիտարկումները, այն միտված է քրեակատարողական և հարակից օրենսդրությունը ներդաշնակեցնել և համապատասխանեցնել եվրոպական խոշտանգումների կոմիտեի կողմից ձևավորված իրավաբանությանը և միջազգային ստանդարտներին»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ փաթեթը համատեղ է մշակվել նախարարության և ՄԻՊ գրասենյակի կողմից։

Առաջնային փոփոխությունն այն է, որ դատապարտյալին մեկ ՔԿՀ-ից մեկ այլ` նույն տեսակի ՔԿՀ տեղափոխելու համար այսուհետ պետք է հաշվի առնվեն նաև դատապարտյալի և վերջինիս մերձավոր ազգականների հետ հնարավոր շփումների առկայության ապահովման հարցը։

«Երկար տարիներ քննադատվել է այն, որ կալանավորված անձանց երկարատև տեսակցություններին հնարավորություն չի տրվել, սակայն վերջիններս կարող են տարիներով կալանքի տակ գտնվել, բայց ի տարբերություն դատապարտված անձանց, այդ հնարավորությունից չեն օգտվել, ինչը մեծ քննադատությունների առիթ է դարձել, ուստի այս նախագիծը լուծում է այս խնդիրը»,- ասաց Ասատրյանը։

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է վերացնել այն սահմանափակումը, որի համաձայն` կարճատև մեկնման իրավունք չեն կարող ունենալ այն դատապարտյալները, ոորոնք մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ։

«Առաջարկվում է վերացնել այն, որ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարճաժամկետ մեկնում իրավունքը չկապվի միայն հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունենալու հանգամանքի հետ, այլ կարճաժամկետ մեկնում տրվի այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում»,- ասաց Արտակ Ասատրյանը։

«Հաջորդ փոփոխությունը բխում է շուկայում որոշակի գնային փոփոխություններից, ՔԿՀ օրենսդրության համաձայն՝ դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվում նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով գումար օգտագործել՝ անձնական պարագաներ ձեռք բերելու համար, կառավարությունն առաջարկում է այդ շեմը բարձրացնել՝ դարձնել 60-ապատիկի չափով»,- ասաց փոխնախարարը։

Ասատրյանի խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է դատապարտյալների սեգրեգացիայի՝ մեկուսացման խնդրին։

«Տարիներ շարունակ քննադատվել է այն, որ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները չպետք է անջատ պահվեն որոշակի ժամկետով դատապարտված անձանցից, և այս փոփոխությունը հնարավորություն կընձեռի բերել այն վիճակին, որ վերջիններիս շփումն ավելի ինտենսիվ լինի»,- նշեց նախարարի տեղակալը։

Հաջորդ փոփոխությունը, որն առաջարկվում է նախագծերի փաթեթով, վերաբերում է կալանավորված և դատապարտված անձանց նույնականացման քարտեր տրամադրելուն: Գործող իրավակարգավորմամբ այդ իրավունքից կարող են օգտվել միայն դատապարտյալները, իսկ ձերբակալված և կալանավորված անձինք՝ ոչ, փոփոխության արդյունքում վերջիններս ևս կկարողանան օգտվել այդ իրավունքից։

«Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության իրավունքին, որոշակի ժամկետով կարգապահական տույժի կիրառումը՝ պատժախուց տեղափոխելը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ ստացիոնար կերպով բուժում է ստանում ուղղիչ բուժական հիմնարկում կամ համապատասխան այլ քաղաքացիական բուժական հիմնարկում»,- եզրափակեց նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։