HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լիլիթ Մակունց. «Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվեր գումար»

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արդարացված է համարում կառավարության որոշումը՝ 124 միլիոն դրամ հատկացնել քաղաքացու օրվա տոնակատարությունների անցկացման համար։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Ես կարծում եմ, որ քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվեր գումար, որովհետև մի կարևոր շեշտադրում կա՝ այդ գումարը ծախսվելու է ոչ թե միայն մայրաքաղաքում տոնակատարությունների համար, այլ բոլոր տասը մարզերում։ Գործընթացն այնպիսին է, որ փորձենք հնարավորինս ապակենտրոնացնենք տոնակատարությունների անցկացումը՝ հնարավոր սեղմ գումարների շրջանակում»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավոր չէ՞ր այս գումարով ավելի կենսական հարց լուծել, օրինակ` աղբահանության հարցը, Մակունցը պատասխանեց. «Աղբահանության հարցով քաղաքապետարանը զբաղվում է, դրանք միմյանց հետ կապ չունեցող հարցեր են»։

Լիլիթ Մակունցն ասաց, որ կառաարությունում առաջիկա օրերին կլինի մամուլի ասուլիս, որտեղ մանրամասն կներկայացվի այդ օրվա միջոցառումների ցանկը։

«Որքանով տեղյակ եմ` ամբողջ հանրապետությունում միևնույն միջոցառումների ցանկը լինելու է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե վերջին օրերին խորհրդարանի նիստերը բավական լարված են ընթանում, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արձագաքեց. «Այո, կա որոշակի լարվածություն, էմոցիոնալ ֆոն, որը պայմանավորված է նրանով, որ մի քանի անգամ եղել են դիտարկումներ, հայտարարություններ, որոնք եղել են անձնական տիրույթում, ես չեմ ուզում մանրամասներ ասել այդ մասին»։

Հարցին, որ միգուցե ընդդիմադիրների այն փաստարկն է պատճառը, որ խորհրդարանը պարապուրդի է մատնված, և բովանդակային քննարկում չի լինում, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ընդդիմադիր գործիչներն անում են այն, ինչ իրենք պետք է անեն, այսինքն` պարբերաբար քննադատել թե´ կառավարությանը, թե´ խորհրդարանական մեծամասնությանը, և դա նորմալ երևույթ է, ժողովրդավարական երկրի կարևոր բաղադրիչներից մեկն է, այդ առումով որևէ քննադատություն չեմ պատրաստվում հնչեցնել ընդդիմության հասցեին»։

Մեկնաբանություններ (1)

Մարտիրոս
Կարելի էր մի 2 տարի սպսել գոնե այն ժամանակ, իսկ հիմա ես չեմ կարծում որ այդ գումարը մեկ այլ նպատակներով կարելի է ծախսել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter