HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ծառուկյանն ու Էդուարդ Բաբայանը եկել էին Կառավարություն

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանն ու Էդուարդ Բաբայանը քիչ առաջ Կառավարությունում էին: Վերջիններս շուրջ 30 րոպե շենքում գտնվելուց հետո լքեցին այն՝ չպատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե ինչու են ժամանել Կառավարություն:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում:

Բացի այդ, Ազգային ժողովում այսօր պետք է քննարկվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հեղինակած «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» նախագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկվում է ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել, որպեսզի տեղական արտադրողների շուկայական դիրքերը պահպանվեն: Չի բացառվում, որ Ծառուկյանը վերը նշված հարցերի քննարկման համար էր Կառավարությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter