HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախագահը ստորագրել է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընդունած «հակահեղափոխական» օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է խորհրդարանի՝ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին ընդունած ԱԺ կանոնակարգ-օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Այս օրենքում փոփոխություններ կատարել էր դեռևս նախորդ գումարման խորհրդարանը, կողմ էին քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները, դեմ՝ «Ելք»-ը:

Սա հենց այն նախագիծն էր, որի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ արեց քաղաքացիներին խորհրդարանի մոտ հավաքվել, քանի որ խորհրդարանական որոշ ուժեր, ըստ Փաշինյանի, հակահեղափոխական և հակասահմանադրական փոփոխություն էին պատրաստվում իրականացնել:

Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության` հնարավոր կլինի ընդհատել ԱԺ նիստը ֆորսմաժորային իրավիճակներում կամ այն դեպքերում, երբ խոչընդոտվում է պատգամավորների քվեարկությունը, և շարունակել այն ժամանակ, երբ խոչընդոտող հանգամանքները վերացվեն: Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀԿ-ն այս փոփոոխությունն առաջարկել էր նրա համար, որպեսզի տապալվի վարչապետի ընտրությունը, և քաղաքացիները չկարողանան շրջափակել խորհրդարանի շենքը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նախագիծն ուղարկել էր ՍԴ, որպեսզի վերջինս պարզի վիճելի նախագծի սահմանադրականության հարցը, և ահա վեց ամիս անց բարձր դատարանն այն համարել է Սահմանադրությանը համապատասխանող:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեր հարցին ի պատասխան ասել էր՝ որպես քաղաքական գործիչ կարող է որոշակի վերաբերմունք ունենալ ՍԴ որոշման վերաբերյալ, սակայն որպես ԱԺ նախագահ չի կարող այն վիճարկել:

ԱԺ նախկին փոխխոսնակ, նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առաջիկայում կանդրադառնա ՍԴ որոշմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր