HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը կմասնակցի Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

Այս տարի Ֆրանսիան պաշտոնապես ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 11-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հաստատելու հրամանը: Մայրաքաղաք Փարիզում եւ մյուս քաղաքներում, համաձայն նախագահի հրամանի, հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել: Առաջին անգամ երկրի վարչապետը կմասնակցի Օսմանյան Թուրքիայում կոտորածի զոհ դարձած 1.5 մլն հայերի հիշատակի հարգման արարողությանը: Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը իր ներկայությամբ կպատվի Փարիզի 8-րդ թաղամասում, Կանադայի հրապարակի մոտ գտնվող Կոմիտասի արձանի առաջ տեղի ունենալիք հավաքը:

««Այս ազգային օրը» Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումն էր»,- գրում է ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականը:

Հիշատակի միջոցառումները Ֆրանսիայի տարբեր քաղաքներում մեկնարկել են երեկվանից:   

Լուսանկարը` Սեբաստիեն Սորիանո, «Լե Ֆիգարո», Հիշատակի միջոցառում Հանրապետության հրապարակում, Փարիզ, 23-ը ապրիլի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։