
Ֆրանսիայի նախագահը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու հրամանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու հրամանը: Համաձայն այդ հրամանի` ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակի արարողություն կկազմակերպվի Փարիզում: Նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաեւ մյուս դեպարտամենտներում` պրեֆեկտների նախաձեռնությամբ:
Ֆրանսիայի Հանրապետության վարչապետը պատասխանատու է այդ հրամանի կատարման համար: Փաստաթուղթը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր» հայտարարելու իր որոշման մասին Էմանուլ Մակրոնը հայտարարել էր 2018թ. փետրվարի 6-ին` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին ունեցած իր ելույթում:
Լուսանկարը` Լյուդովիկ Մարինի, «Ֆրանսպրես» գործակալություն
Մեկնաբանել