HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովմանը 347 միլիոն դրամ կհատկացվի

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 347 միլիոն դրամ հատկացնել արտաքին գործերի նա­խարարությանը՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով։ Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

ԱԳՆ-ին այդ գումարից մոտ 116 միլիոն դրամը կհատկացվի տարվա առաջին կիսամյակում, 231 միլիոն դրամը՝ 9 ամսում։

Գործադիր բերված որոշման նախագծում նշված է, որ նախկինում արտերկրում Հայաստանի դիվանագիտական մի շարք ներկայացուցչությունների ղեկավարներ եղել են ոչ ԱԳՆ համակարգից։ Նրանցից մի մասը՝ մասնավորապես՝ Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում դիվանագիտական, Լիոնում և Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարներն, իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից և ներկայացուցչական այլ ծախսերից։ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն իր վրա էր վերցրել նաև հյուպատոսության անձնակազմի պարտադիր ապահովագրական ծախսերը։ Այդ իսկ պատճառով արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում այդ ծախսերը ներառված չեն եղել և դրանց համար գումար չի հատկացվել։

Սակայն նախարարությունը դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018թ․ մայիսից որոշել է արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակել ԱԳՆ համակարգի կադրային դիվանագետներից։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել նրանց ծախսերի ապահովման համար գումար հատկացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter