HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել լյարդի փոխպատվաստում

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել լյարդի փոխպատվաստում: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Լյարդի մի բիլթը աղջկանից տրվել է մորը։ Մի կտոր լյարդը վերցվում է, փոխպատրաստվում է այն մարդուն, ում լյարդը չի աշխատում՝ հույս տալով նրան փրկել կյանքը»,- նշեց նախարարը։

Լյարդի փոխպատվաստումը կատարվել է առողջապահության նախարարության աջակցությամբ՝ ռուս բժիշկների օգնությամբ։

Նախարարն ասաց, որ նախարարությունը վիրահատական այդ ուղղությունը զարգացնելու է, քանի որ երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք ունեցողների թիվը մեծ է։

Թորոսյանը նաև հայտնեց, որ պլանավորում են մյուս տարվա բյուջեում այդ տեսակ փոխպատվաստումների համար գումար նախատեսել, որը՝ որպես աջակցություն, կտրամադրվի քաղաքացիներին։

Նախարարը նաև իր ֆեյսբուք էջում տեսանյութ է հրապարակել վիրահատությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter