HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանն ավելի շատ արտահանում է թարմ ձուկ, ներմուծում՝ սառեցվածը

2014-2018թթ ընկած ժամանակահատվածում Հայաստանից զգալի քանակությամբ ձկնեղեն է արտահանվել։ Մասնավորապես, արտահանվել է կենդանի և թարմ ձուկ, և հակառակը՝ շատ է ներմուծվել սառեցվածը:

Այսպես՝ 2014-2018թթ․ ընթացքում արտահանվել է 750 տոննայից ավելի կենդանի ձուկ՝ 3,5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ և 12 239 տոննա թարմ ձուկ՝ 74 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ։

Ձուկ և ձկնամթերք
Infogram

Միևնույն ժամանակահատվածում ներմուծվել է 50 անգամ ավելի քիչ քանակությամբ կենդանի ձուկ՝ 16 տոննա՝ 150 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ և 68 տոննա թարմ ձուկ՝ 764 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

Վերջին 5 տարիներին ավելի շատ ներմուծվել է սառեցված ձուկ․ 2014-2018թթ․-ին ներմուծվել է 6656 տոննա՝ մոտ 12 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ և արտահանել ընդամենը 323 տոննա սառեցված ձուկ՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Սառեցված ձուկ
Infogram

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կայքում հրապարակված վերջին տվյալներով՝ 2019թ. փետրվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել և/կամ փորձաքննության է ենթարկվել 8848 կգ ձուկ և ձկնամթերք, արտահանվել՝ 13 անգամ ավելի շատ՝ 111 527 կգ։

Օրեր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» ՄՄ 040/2016 տեխնիկական կանոնակարգում միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը: ՄՄ ՏԿ  040/2016 ուժի մեջ էր մտել 2017թ. սեպտեմբերի 1-ից:

Այս փոփոխություններով պլանավորվում է 2019-2022թթ․ ընթացքում մշակել 29 միջպետական ստանդարտ, այդ թվում՝ 14-ը՝ հիմնված Ռուսաստանի ազգային ստանդարտների, 6-ը՝ Ղազախստանի, 4-ը՝ այլ հավատարմագրված մեթոդների վրա:

Ծրագրով նախատեսված է նաև վերանայել 5 միջպետական ստանդարտ, քանի որ նորացված ISO ստանդարտների ներդրումից հետո դրանք այլևս արդիական չեն:

Մշակվելու են նաև սննդային ապրանքներում սուլֆանիլամիդների, նիտրոմիդազոլների, պենիցիլինների մնացորդային քանակը որոշելու մեթոդներ, ինչպես նաև՝ ձկան, խեցգետնակերպերի, կակղամորթերի սանիտարա-պարազիտոլոգիական փորձաքննության միջպետական ստանդարտներ:

Միջպետական ​​17 ​​ստանդարտի պատասխանատուն և մշակողը Ռուսաստանն է, 6-ը կմշակի Բելառուսը, ևս 6-ը՝ Ղազախստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter