HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ՊԵԿ` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար

Վերջերս «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր, որ Հայաստանում գործում է նիհարեցնող միջոցների սև շուկա․ միանգամայն բնական միջոցների անվան տակ շրջանառվում են արգելված սիբուտրամին դեղանյութը պարունակող միջոցներ, իսկ դրա վաճառքով զբաղվում են Երևանի պոլիկլինիկաներից մեկի բուժքույր և ԱԻՆ աշխատակից։

Այդ նիհարեցնող միջոցներից մեկն անգամ ունի պետական գրանցում:

Այսօր Գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ ապրիլի 16-ին «Հետք»-ի հրապարակված նյութն ուղարկվել է պետական եկամուտների կոմիտե՝ «հրապարակման մեջ նշված տեղեկությունները ստուգելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար»։

Քանի որ սիբուտրամին պարունակող միջոցներից մեկը պետական գրանցում ունեցող կենսաբանական ակտիվ հավելումն էր, իր լիրազորության շրջանակներում գործողություններ է սկսել իրականացնել նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ նշված հավելման գրանցումն անվավեր ճանաչելու և հետ կանչելու ուղղությամբ։

Նշենք, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ չգրանցված և որակի պահանջներին չհամապատասխանող դեղանյութերի վաճառքն արգելվում է, իսկ Քրեական օրենսգրքով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով հոգեմետ դեղերի մաքսանենգությունը պատժվում է ազատազրկմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter