HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 միլիարդ 177 միլիոն դրամի արտոնություն՝ «Ալեքս տեքստիլ»-ին

Կառավարությունն այսօրվա նիստում «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 1 միլիարդ 177 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց։

Ընկերությունը Հայաստան կներմուծի տեքստիլ արտադրությունում օգտագործվող հումք՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելով։ Հումքն ու սարքավորումները կներկվեն Չինաստանից, Ուզբեկստանից և Թուրքիայից։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրությունում:

Ընկերությունը կառավարությանը հայտնել է, որ նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերել 14 միլիարդ դրամի հումք, ինչպես նաև 1.5 մլրդ դրամի սարքավորումներ և իրականացնել նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքներ։ Ընկերությունն այժմ ունի 1104 աշխատատեղ, սակայն խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 400 նոր աշխատատեղ։

Ընկերության փոխանցմամբ՝ ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26 միլիարդ 833 միլիոն դրամ, որից 7,8 միլիարդ դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, մոտ 19 միլիարդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 70 միլիոն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (Իտալիա, Ֆրանսիա):

Նշենք, որ «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին։ Կառավարությունը առաջին անգամը չէ, որ այս ընկերությանը արտոնություն է տալիս։ 2018 թվականի ապրիլի 5-ին կառավարությունը կրկին որոշեց, որ այս ընկերությունը Թուրքիայից և Ուզբեկստանից տրիկոտաժե գործվածքներ կներմուծի Հայաստան՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով:  

 

Լուսանկարում՝ «Ալեքս Տեքստիլ» ընկերության սեփականատեր Աստղիկ Ալեքսանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter