HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը մերժեց ԱԺ առնվազն մեկ արտագնա նիստը Հայաստանի մարզերից մեկում անցկացնելու առաջարկը

Կառավարությունը մերժեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում գումարվող  առնվազն մեկ արտագնա նիստը Հայաստանի մարզերից մեկում անցկացնելու առաջարկը:

Արդարադատության նախարարությունը նշել է, որ խնդրահարույց է, թե նման պարագայում ինչպես է Հայաստանի մարզերում ապահովվելու քվեարկության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ներկայությունը: «Դեռ հարց է, թե արդյո՞ք ՀՀ բոլոր մարզերն ապահովված են տեխնիկական միջոցներով հագեցած և Ազգային ժողովի պատգամավորների սահմանված քանակի տեղակայման պահանջները բավարարող  համապատասխան չափսերի դահլիճներով, ինչը կերաշխավորի Ազգային ժողովի նիստերի բնականոն գործընթացը»,- գործադիր ներկայացված որոշման նախագծում հայտնել է նախարարությունը:

Նախարարությունը նշել է նաև, որ այս պարագայում պարզ չէ նաև, թե ինչպես է Հայաստանի մարզերում գործնականում ապահովվելու Ազգային ժողովի նիստերի թե՛ մասնագիտական սպասարկումը և աջակցությունը, թե՛ նյութատեխնիկական ապահովումը: 

Բացի այդ, ԱԺ նիստը մարզերում գումարելու պարագայում անհրաժեշտ է լինելու պատգամավորներին մարզեր տեղափոխման նպատակով ապահովել տրանսպորտային միջոցներով, իսկ ավելի հեռու տեղակայված մարզերի դեպքում՝ նաև փոխհատուցել գիշերակացի և համանման այլ ծախսերը: Նախարարությունը նշել է, որ անհրաժեշտ է կատարել ֆինանսական հաշվարկներ՝ պարզելու համար, թե նախագծով նախատեսված կարգավորումներն ինչպիսի ֆինանսական բեռ են առաջացնելու պետական բյուջեի համար:

Արդարադատության նախարարությունը նաև ընդգծել է, որ հարց է, թե արդյոք գործնականում հնարավոր է լինելու երաշխավորել պատգամավորների անվտանգությունը և վերջիններիս գործունեության անխոչընդոտ իրականացման ապահովումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter