HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Բաբայանը դատական հայց է ներկայացրել Արցախի Հանրապետության ոստիկանության դեմ

Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ իրեն հաշվառումից հանելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը: Գործով առաջին նիստը տեղի կունենա մայիսի 23-ին Ստեփանակերտում:

Սամվել Բաբայանը պատրաստվում էր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն դրա համար անհրաժեշտ է Արցախի Հանրապետությունում վերջին տասը տարվա մշտական բնակություն, ինչը, փաատորեն, Բաբայանը չունի:

ՊԲ նախկին հրամանատարի խոսքով՝ ինքը վերջերս է իմացել, որ 2006 թվականին իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից:

Նշենք, որ Արցախի ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ Սամվել Բաբայանն իր դիմումի համաձայն է հանվել Ստեփանակերտ քաղաքի իր բնակարանի հաշվառումից՝ Երեւանում հաշվառվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter