
Արցախում վիրավորված ժամկետային զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայող Ագանիկ Զորոգլյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 21-ամյա ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում էր ստացել: Վիրավոր զինծառայողին տեղափոխել էին Երևան:
Ինչ վերաբերում է դեռևս ապրիլի 30-ին Տավուշում կրկին հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած 32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի առողջական վիճակին, ապա ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ այն կայուն ծանր է՝ դրական դինամիկայով:
Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդ կողմից կրկին կրակոցներ են հնչել, սակայն դրանք շատ չեն եղել:
Մեկնաբանել