HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտոնություններ տնտեսվարողներին եւ աշխատավարձերի բարձրացում. Փաշինյանը շարունակում է 100 փաստ ներկայացնել իր կառավարության գործունեության վերաբերյալ

Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացրել են աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով ներկայացնել նոր կառավարության գործունեությունը 100 փաստով։

«Ընդհանուր առմամբ, ավելացել է 2600 դասախոսի աշխատավարձ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ ատոմային էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են միջինը 16 տոկոսով։

«Մայիսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը` միջինը 27 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։

Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40 տոկոսով բարձրացել են 530 աշխատակիցների աշխատավարձերը։

Հաջորդ փաստն այն է, որ «Բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում միջինում 10,7 տոկոսով ավելացել է 148 աշխատակցի աշխատավարձը։

«Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում խնայողությունների հաշվին 1722 ուսուցիչների և տնտեսական աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 6-15 տոկոսով։ Արմավիրի մարզի մանկապարտեզներում և ՀՈԱԿ-ներում մոտավորապես 450 աշխատողների աշխատավարձը բարձրացել է միջինը 10 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։

Ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության համակարգում նոր՝ ամսական պարգևատրումների համակարգ է ներդրվել:

«Հունվար, փետրվար և մարտ ամիսներին վճարվել են համապատասխանաբար 27,7, 25,8, 25,03 դրույքաչափով պարգևավճարներ»,- ասաց Փաշինյանը։

Հաջորդ փաստը, կառավարության ղեկավարի խոսքով, երեխայի ծննդյան միանվագ նպաստի եռապատկումն է՝ 50 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ։

«Կառավարության ընդունած որոշման արդյունքում 2020 թվականից սկսած` ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձինք կստանան մինչև 150 հազար դրամ աջակցություն, թրաֆիքինգի զոհ ճանաչված անչափահասները կստանան միանվագ դրամական աջակցություն 250 հազար դրամի չափով»,- ասաց Փաշինյանը։

Մյուս փաստը առևտրային բանկերին հնարավորություն ընձեռելն է՝ ներել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները: Ըստ այդմ` ներվել են շուրջ քսան հազար վարկառուի վարկերի գծով տույժերն ու տուգանքները՝ 11,5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով։

Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը, ովքեր մինչև 50 հազար դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին։

«Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններում տրամադրած շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամի վարկերը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ ներդրումային ծրագրի շրջանակում 49 ընկերության մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհվել, որի արդյունքում շուրջ 4000 նոր աշխատատեղ է ստեղծվելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter