HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետ Փաշինյանը 100 փաստով ամփոփում է վարչապետության մեկ տարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային պատկերասրահում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում է վարչապետ ընտրվելու մեկ տարին։ Փաշինյանն ասուլիսը սկսեց` ներկայացնելով 100 փաստ կառավարության գործունեության մասին։

«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու մեկ տարին, ուրախ եմ, որ առիթ ունեմ ամփոփելու նման ֆորմատով»,- ասաց նա։

Նոր Հայաստանի առաջին փաստը, ըստ վարչապետի, ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները գերակատարվելու են ոչ թե 40 միլիարդ դրամով, ինչպես նախկինում էր հայտարարվել, այլ՝ 62 միլիարդ դրամով։

«2019 թվականի առաջին եռամյսակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով»,- ասաց Փաշինյանը։

Երկրորդ փաստն այն է, որ կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը։

«Անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը եղել է 130 միլիարդ, այսինքն` բիզնեսը 130 միլիարդ ավել փող վճարած է եղել՝ առանց դրա պարտավորություն ունենալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հեղափոխությունից հետո ԱԱՀ հարկի գծով շուրջ 19 միլիարդ դրամ ավել գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

«Փաստ համար 4՝ հեղափոխությունից հետո նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 միլիոն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավելի, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ»,- ասաց կառավարության ղեկավարը։

5-րդ փաստն՝ ըստ Փաշինյանի. նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն ՓՄՁ-ների սուբյեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն ընձեռելով դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով։

Մյուս փաստը՝ 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որի մի մասը, ըստ Փաշինյանի, ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են։

«Փաստ համար 7. հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերը՝ այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ փաստը այս տարվա հուլիսի 1-ից զինվորականների, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումն է։

9-րդ փաստ՝ պահուստային ֆոնդից 5,7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։

«Փաստ համար 10՝ շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը, նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։ Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter