HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Համազասպ Դանիելյանն ասում է, որ պատգամավորներից մեկը բացակա պատգամավորին գրանցել է Ազգային ժողովի նիստին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինքը նկատել է, թե ինչպես է պատգամավորներից մեկը բացակա պատգամավորին գրանցել Ազգային ժողովի նիստին.

«Ներողություն եմ խնդրում, որ քննարկվող թեմայից չեմ խոսելու, սակայն կարծում եմ սա կարևոր է: Մեր դահլիճում այսօր ֆիքսեցի, որ եղավ դեպք, երբ որ մեկ պատգամավորը ներկա չէր, բայց գրանցված էր, այսինքն՝ գործընկերն էր գրանցել: Սա առաջին դեպքը չէ այս դահլիճում, և ես կոչ եմ անում նման քայլերից զերծ մնալ, որովհետև դա ազնիվ չէ: Շնորհակալություն»,- ասաց Դանիելյանը:

Օրենսդիրների հարցին, թե ով է եղել այդ պատգամավորը, Համազասպ Դանիելյանը նշեց, որ հետո կասի:

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ կասկածի տակ չի դնում Համազասպ Դանիելյանի հայտարարությունը, սակայն ցանկանում է հիշեցնել, որ նախկինում խորհրդարանում եղած բարքերը, հատկապես ուրիշի փոխարեն քվեարկելը, 7-րդ գումարման Ազգային ժողովում չեն կարող գործել: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Դանիելյանի նկատածը պարզապես թյուրիմացության արդյունք է, սակայն շնորհակալություն հայտնեց նրան այդ հարցի վերաբերյալ խորհրդարանի ուշադրությունը հրավիրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter