HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը խոստովանում է, որ երբեմն միանձնյա որոշումներ է կայացնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքում՝ երբեմն միանձնյա որոշումներ է կայացնում, չնայած ժամանակին այն միտքն է հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագրի» խնդիրը սուպեր լիդերի ինստիտուտը քաղաքական լիդերության ինստիտուտով փոխարինելն է։

«ՔՊ-ում երկու ֆորմատ կա, որտեղ շաբաթը երկու անգամ քննարկումների եմ մասնակցում. մեկը վարչության նիստն է, մյուսը մենք կոչում ենք նախաձեռնող խումբ, որտեղ տարբեր հարցեր ենք քննարկում։ Այդ քննարկումները նման հարթակներ են, որպեսզի տարբեր հարցեր քննարկենք»,- ասաց Փաշինյանը՝ արձագանքելով մեր հարցին, թե կարո՞ղ է վստահեցնել, որ քաղաքական լիդերի ինստիտուտը փոխարինել է քաղաքական լիդերության համակարգով, և արդյոք ունի սուպեր թիմ, արդյոք հաշվի է նստում իր թիմակիցների կարծիքների հետ, քանի որ հանրությունն արդեն մի քանի անգամ կառավարության նիստերին ականատես է եղել, թե ինչպես վարչապետը թույլ չի տալիս կառավարության ներկայացուցչին իր տեսակետը ներկայացնել, և վերջում որոշումն ընդունվում է այնպես, ինչպես ի սկզբանե ասել էր ինքը։

«Երբ ասում եմ` ամեն մեկն իր լիազորությունները պետք է ունենա, այս 100 փաստի հեղինակը էն թիմն է, այդ թվում` կառավարությունը, որը երկրում առկա է: Ըստ էության, հեղափոխությունը եղել է թիմային աշխատանքի արդյունք։ Ըստ էության, այսօր էլ երկիրը կառավարվում է թիմային սկզբունքով, գուցե բազմաթիվ հանգամանքների բերումով որոշակի բալանսներ դեռ չեն գործում այն կատարելությամբ, ինչպես պետք է գործեն»,-ասաց նա։

Վարապետը խոստովանեց՝ եղել են դեպքեր, երբ թիմակիցների հետ չի խորհրդակցել, կայացրել է միանձնյա որոշումներ։

«Եղել են պահեր, երբ ինքս ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն և անձնական որոշումներ եմ կայացրել, քաղաքական լիդերությունը, կարծում եմ, դրանում է, երբ պատասխանատու պահին պետք է կայացնես որոշում՝ ամբողջ պատասխանատվությունը վերցնելով քո վրա։ Հոկտեմբերի 2-ի ինչ անելու որոշումն, այո, ես միանձնյա եմ կայացրել (նկատի ունի «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ում փոփոխություններ անելու նախագիծը, որի արդյունքում Փաշինյանն ու քաղաքացիները շրջափակեցին խորհրդարանի շենքը, հեղ.,), քանի որ ժամանակ չկար: Եթե փորձեինք ժողով անել, բանը բանից կանցներ, ու էլի են եղել դեպքեր։ Էն մարդը, որը պետության ղեկավարի կարգավիճակ ունի, պետք է ի վիճակի լինել կայացնել որոշումներ և պատասխանատվություն վերցնել իր վրա։ Արդյոք իմ ասածը հարյուր տոկսով իրականություն է, թե ոչ, չեմ կարող ասել, որ հարյուր տոկսով իրականություն է, բայց որ դա մեր գաղափարն ու նպատակն է, և որ այդ ուղղությամբ ենք շարժվում, դա նույնպես փաստ է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2014 թվականին, երբ դեռ «Քաղաքացիական պայմանագիրը» հանրային-քաղաքական միավոր էր, դրա կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում վստահեցրել էր, որ ՔՊ-ի իշխանության գալու դեպքում իրենց խնդիրն է լինելու քաղաքական լիդերի ինստիտուտը փոխարինել քաղաքական լիդերության ինստիտուտով։

«Մեզ հարկավոր է մի կառույց, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե մի սուպեր լիդերի կողմից, որտեղ «ինքն» ասում է, մյուսները «չեստ» են տալիս, այլ տեղի է ունենում իրական քննարկում, բանավեճ, լիդերի քննադատությունը չի ընկալվում որպես թշնամանք»,- ասել էր նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter