HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել այգում, ծանոթացել աշխատանքների արդյունքներին և քաղաքացիների համար ստեղծված պայմաններին:

Այգու նախագծի հեղինակ Կարեն Վարդանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները. նա նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են 1.5 տարում, այգում փոխվել է ամեն ինչ: Տնկվել են բացառիկ ծառատեսակի ծառեր, տեղադրվել է շուրջօրյա կաթիլային և ցնցուղային ավտոմատ ոռոգման համակարգ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է Երևանի քարտեզը, կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ: Տեղադրվել են շատրվաններ, հին հայկական գորգերի զարդանախշերով սալահատակ, բրոնզաձույլ արձաններ, նստարաններ, աղբամաններ և լուսասյուներ:

* * *

Երևանի 2800-ամյակի այգին հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Բացի կառուցապատումից, հիմնադրամը, 2019 թ. սկսած, 99 տարի իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը:

Մեկնաբանություններ (1)

Nina
Congratulations to the Vardanyan Foundation for a wonderful gift to the city ....such an impressive park It is a pity that the 'oligarchs ' of Armenia never thought of investing their money in the country instead of buying property abroad

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter