HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է ՍԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետեւանքով բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել և բերման են ենթարկվել:

Հաղորդագրության համաձայն՝ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ԱԱԾ-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, որ կաշառք վերցնողը գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետն է: Սակայն հարկ է նշել, որ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն այս պահին գոյություն չունի: Վերակազմավորման արդյունքում այն դարձել է կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Հաղորդագրության տեքստային տարբերակում մենք ուղղել ենք վրիպակը:

Մեկնաբանություններ (1)

Մարտիկ
ՀՀ գլխավոր դատախազի մորաքրոջ տղան է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։