HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

94 միլիոն դրամի արտոնություն՝ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարարի ընկերությանը

Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Արտաշես Ավետիսյանի ընկերությունը կառավարության կողմից 94 միլիոն դրամի արտոնություն ստացավ։

Գործադիրն այսօրվա նիստին որոշեց, որ «Գրին ֆուդ» ընկերությունը Հայաստան կներմուծի շինարարական ապրանքներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելով։

Ըստ կառավարություն ներկայացված որոշման նախագծի՝ ընկերությունը Հայաստան է ներմուծելու 1 միլիարդ 880 միլիոն դրամի ապրանք՝ օգտագործվելու Շիրակի մարզում կառուցվող ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքներում։

Ընկերությունը նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել 2 միլիարդ 876 միլիոն դրամի կապիտալ ներդրում, ստեղծել 94 նոր աշխատատեղ։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն, ըստ ընկերության, տարեկան կկազմի 1 միլիարդ 870 միլիոն դրամ։ Դրանից 120 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 1.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 250 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրներում։

Նշենք, որ թվականի 2018-ի դեկտեմբեր ամսին նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էր «Գրին ֆուդ» ընկերություն, որտեղ նախագահի հետ հանդիպմանը ներկա էր նաև Արտաշես Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter