HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգմանը հավելյալ 7 միլիարդ 400 միլիոն դրամ հատկացնել․ նոր նախագիծ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար իրեն հատկացնել հավելյալ 7 միլիարդ 400 միլիոն դրամ։ Նախարարությունը նախատեսում է այդ գումարը ստանալ կառավարության պահուստային ֆոնդից։
Նախարարությունն այսպիսի նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում։
Չնայած նախարարությանն արդեն իսկ հատկացվել է 9 մլրդ դրամ, սակայն ընդգծվում է, որ այն բավարար չէ Հայաստանի ողջ տարածքում ոչ բավարար վիճակում գտնվող ճանապարհների հիմնանորոգմանը։
Նախարարությունը, ժամանակի սղությունը հաշվի առնելով, առաջարկել է որոշման ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել հիմնանորոգվող օբյեկտների ցանկը` ներառյալ հեղինակային, տեխնիկական հսկողության աշխատանքների համար սահմանվող միջոցները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter