HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի գործով 3 անձ բերման է ենթարկվել, 2-ը` հրավիրվել ոստիկանություն

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի գործով 3 անձ բերման է ենթարկվել, երկու անձ` հրավիրվել ոստիկանություն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին այսօր Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին զուգահեռ բողոքի ակցիա էր իրականացնում: Նրա և Քոչարյանի աջակիցների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, որի ընթացքում նա դեմքի շրջանում վնասվածք է ստացել: Գասպարին հայտնել է, որ իրեն հարվածել են շշով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter