HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարության երրորդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել

Կառավարության երրորդ մասնաշենքի աշխատակիցները հետ են վերադարձել աշխատանքի. շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ոստիկանությունից էլ հավելեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ կեղծ ահազանգի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ։

Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ Կառավարության երրորդ մասնաշենքում ռումբ կա տեղադրված, որի իսկությունը ստուգելու համար աշխատակիցներին շենքից տարհանել էին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter