
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստը կշարունակվի վաղը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունն այսօր հետաձգվեց, և կշարունակվի վաղը՝ մայիսի 15-ին:
Նիստի հետաձգման պատճառն աշխատանքային օրվա ավարտն էր:
Գործի քննությունը հետաձգելուց հետո տևական ժամանակ Քոչարյանը և իր պաշտպանները նիստերի դահլիճում էին, չէին հեռանում նաև նրա աջակիցները: Նա ինչ-որ բան ասաց ապակիներից այն կողմ հավաքվածներին, որը, սակայն, լսելի չեղավ. նիստի ավարտից հետո բարձրախոսներն անջատված էին:
Հիշեցնենք, որ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, երեկվանից սկսել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը: Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու և կաշառք ստանալու մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել