HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է. ԱԱԾ

Այսօր՝ ժամը 14:10-ին ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ ահազանգը կատարվել է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից: ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter